Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Քաղաքականություն

Պետությունները մեկը մյուսի ետևից փակում են իրենց երկրի մուտքը օտարերկրացիների առջև

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 5 հազարը:

Պետությունների մեկը մյուսի ետևից փակում են իրենց երկրի մուտքը օտարերկրացիների առջև։

Երկու օրից նրանց կմիանա նաև  Ուկրաինան, որը  ժամանակավորապես կփակի արտասահմանցիների մուտքը երկիր, Այդ մասին հայտնում է գերմանական «Deutsche Welle» պարբերականը։ Սահմանների փակման նախնական ժամկետ է սահմանվել երկու շաբաթը։ Ժամկետի ավարտման պահին, կախված իրավիճակից, այն կարող է երկարացվել։

Որոշումն ընդունվել է այսօր կայացած Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ։

Մարտի 16-ից Ուկրաինային կհետևի Չեխիան։ Երկրի  կառավարությունը երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով ից ամբողջությամբ կարգելի օտարերկրացիների մուտքը երկիր: Չեխիայի քաղաքացիներին նաև կարգելվի մեկնել երկրից: Այդ մասին հայտարարել է Չեխիայի ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը, գրում է Deutsche Welle-ն:

«Մարտի լույս 16-ի կեսգիշերից մենք կարգելենք բոլոր օտարերկրացիների մուտքը Չեխիայի Հանրապետություն, միևնույն ժամանակ Չեխիայի բոլոր քաղաքացիներին կարգելվի լքել Չեխիայի տարածքը»,- ասել է Գամաչեկը:

Չեխիայում կորոնավիրուսով հիվանդության 117 դեպք է գրանցվել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սլովակիան մարտի 13-ից սահմանափակել է մուտքն իր տարածք: Մուտքն արտոնվում է միայն սլովակներին և կացության իրավունք ունեցողներին: Դադարեցվել է նաև երկաթուղային հաղորդակցութնունը:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտնել է, որ երկիրը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում սահմանները փակում է օտարերկրացիների համար, գրում է RT-ն:

Մալտան սահմանել է երկու շաբաթ տեւողությամբ կարանտին երկիր ժամանած բոլոր անձանց համար։