Ի՞նչ չվերթներ են չեղարկվել վերջին օրերին
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին օրերին, կորոնավիրուսով պայմանավորված, չեղարկվել են դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններով մի շարք չվերթներ։
«Զվարթնոցի» օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը «Ա1+» -ի հետ զրույցում տեղեկացրեց, որ որոշ ավիաընկերություններ կոմերցիոն նկատառումներից ելնելով չեղարել են կամ նախատեսում են չեղարկել որոշ չվերթեր։
Մասնավորապես Արմենիա ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղիներով չվերթերը, իսկ Ryanair ավիաընկերությունը՝ Միլան և Հռոմ չվերթերը։
Qatar Airways, Fly Dubai, Belavia, Pegas Fly ավիաընկերությունները չվացուցակում իրականացրել են ճշգրտումներ, չեղարկելու են որոշ չվերթեր։
Նշենք նաև, որ Իրանի հետ ուղիղ չվերթները չեղարկված են:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ասել էր, որ շատ լուրջ չեղարկումներ չկան Հայաստանում, բայց ուղևորահոսքը նվազել է։