Բավրայից Գյումրի տեղափոխված անձինք թեստավորվել են. պատասխանը բացասական է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲավրայի սահմանային անցակետը հատելիս «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» տեղափոխված քաղաքացիները թեստավորվել են: Նրանց մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Նրանցից կատարվել են համապատասխան նմուշառումներ, որոնք ուղարկվել էին Երեւան: Հիշեցնենք, որ նրանք հիվանդանոց էին տեղափոխվել նախօրեին:
Երկու անձինք Ուկրաինայի քաղաքացիներ են: Նրանց Բավրայում կատարել են ջերմաչափում, երկուսն էլ 37 աստիճանից բարձր ջերմություն են ունեցել: Մեկուսացվածների վիճակն այսօր ավելի լավ է:
«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի» հարեւանությամբ գտնվող Տուբերկուլյոզային նախկին բաժանմունքն է տրամադրվել՝ որպես մեկուսարան ծառայեցնելու համար: Հատուկ բժշկական անձնակազմ է աշխատում մեկուսացվածների հետ՝ համապատասխան զգեստավորմամբ:
Շիրակի մարզում մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ՝ ախտահանիչ միջոցառումներ են իրականցվել մարզի ներմարզային համայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում, շահագործվող տրանսպորտային միջոցներում։
Գործընթացը լինելու է շարունակական: Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվելու են ախտահանիչ գործողությունններ Շիրակի մարզպետարանի տրանսպորտի բաժնի վերահսկողության ներքո: