Վայրի կենդանիներ ուտելու ավանդույթն ու մահացու հիվանդությունները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕձերը, չղչիկները ու վայրի մի շարք այլ կենդանիներ ու թռչուններ սննդի կարեւոր մաս են կազմում հարավարեւելյան ասիական երկրներում:
Կարեւոր խնջույքների ու տարեդարձների ժամանակ, եթե մատուցվում են օձեր ու չղչիկներ, հյուրերի մեծ մասը օգտվում է հենց այդ ճաշատեսակից:
Սակայն հենց այդ կենդանիներն են եղել կորոնավիրուսի տարածման պատճառ, որն արդեն վերածվել է համաճարակի: Չինաստանում կառավարությունը փակել է ողջ կենդանիների վաճառքի շուկաները, արգելել վայրի կենդանիների որսը, վաճառքն ու գնումները:
Ինչպես Վայրի կենդանիների համաշխարհային հիմնադրամի վաշինգտոնյան մասնաճյուղի պատասխանատուներից Քրոֆորդ Ալանն է ասում, լավ կլիներ, որ Չինաստանի օրինակին հետեւեին աշխարհի մյուս երկրներում, որպեսզի կանխվեր կովիդ 19 հիվանդության տարածումը:
Նման շուկաներ կան Ինդոնեզիայում, Վիետնամում, Լաոսում ու Մյանմարում, որոնք, ըստ մասնագետի, կարող են դառնալ հիվանդության տարածման նոր աղբյուրներ: Սակայն այս երկրներում հեշտ չէ արգելել այն, ինչը եղել է դարերով ընդունված սննդի աղբյուր:
Մարդիկ այստեղ երբեք չեն ունեցել չղչիկ կամ օձ ուտելու հարցում որեւէ մտավախություն: Եվ ինչպես տեղացիներն են ասում, իրենց չեն վախենում, քանի որ դրանք եփում են հատուկ մշակված ձեւերով:
Իսկ բնության պահպանման կողմնակիցները պնդում են, որ խստացումներ կիրառվելու դեպքում կօգտվի նաեւ վայրի բնությունը:
Այնպես որ, վայրի կենդանիներին պաշտպանելու հանգամանքը վճռական փուլում է ոչ միայն վայրի կենդանիների, այլ նաեւ մարդու առողջության ու կյանքի համար: