A
A
Դատարկ փողոցներ, առատ ձյուն եւ բուք
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում խուճապ չկա, դրա փոխարեն կա առատ ձյուն։ Փողոցներում մարդկանց հոսքը համեմատաբար քիչ է: Ըստ բնակիչների՝ այն ավելի շատ կապված է ջերմաստիճանի նվազման ու առատ ձյան հետ, քան կորոնավիրուսի համավարակի։ Շիրակի մարզում ու մարզկենտրոն Գյումրիում այս պահի դրությամբ կորոնավիրուսի որևէ դեպք չի հայտնաբերվել։
Իսկ ԱԻՆ տվյալներով՝ ժամը 16-ի դրությամբ՝ Շիրակի մարզում բուքը շարունակվում է։ Դժվարանցանելի են Աշոցքի, Ամասիայի, Արթիկի, Անիի և Ախուրյանի տարածաշրջանների ճանապարհները։
Սպասարկող ընկերություների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։
Լուսանկարները՝ Գյումրիից