Բացել լրահոսը Փակել լրահոսը
elections1
A A
Քաղաքականություն

Համայնքապետը մահացել է․ նոր ընտրություն կանցկացվի

 2020 թ հունիսի 14-ին  Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում  կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Ընտրություն նշանակելու հարցը՝ կառավարության  վաղվա նիստի օրակարգու է։  Արտահերթ ընտրություն անցկացնելու պատճառը համայնքի ղեկավարի մահն է։ Կարմրաշեն համայնքի  ղեկավար Սամվել Թորոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած ընտրության արդյունքում։

Այս տարվա հունվարի 28-ին Սամվել Թորոսյանը մահացել է: