Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:

ՀԲԸՄ-ն խոշորագույն հայկական հասարակական կազմակերպություն է աշխարհում և իր ներկայացուցչություններն ունի ավելի քան 30 երկրներում:

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր իրավիճակում ինչպես են հայկական գաղթօջախներն ու հայերը տարբեր երկրներում դիմակայում առկա մարտահրավերներին: Այս համատեքստում քննարկվել է նաև, թե ինչպես կարող են առավել արդյունավետ օգտագործվել Հայկական բարեգործական ընդհանուր միության հնարավորությունները Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: