Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պետք է կանգնենք տնտեսվարողի կողքին . Արտյոմ Ծառուկյան (տեսանյութ)

ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկանը Աժ-ի իր ելույթում նշեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ուղևորափոխադրող մի շարք ընկերություններին պետք է հարկային վճարների արտոնություն տրամադրել:

 «Ուղևորափոխադրող կազմակերպությունները վճարները հարկային մասով կատարում են մինչև չվերթները, բայց հիմա վճարումներ են արվել, սակայն չվերթներ չեն եղել: Նույնն է նաև միջպետական փոխադրողների վիճակը, որոնք Կիլիկիայում վարձակալած տարածքում իրականացրել են Երևան- Թեհրան կանոնավոր ուղևորափոխադրումներ, սակայն վարակի հետ կապված փոխադրում չի իրակնացվել: Եվ հիմա վարձակալության վճարը պետք է մուծի: Նաև պահակի բացակայության պատճառով գողություն է եղել, գույքին վնաս է հասցվել, սա ևս խնդիր է և պետք է մենք կանգնենք տնտեսվարողի կողքին»:

Արտյոմ Ծառուկյանը կոչ արեց պարետատանը, որ ավտոկայաններում, որտեղ իրականացվում է միջմարզային փոխադրումներ՝ ապահովվեն անհրաժեշտ ախտահանող միջոցներով, քանի որ մարդկանց քանակը շատ է այդ տարածքում, վարակի տարածումը կանխարգելելու համար: