Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գործարկվել է հավելված, որ հնարավորություն կտա հասկանալ կա կորոնավիրուսի կասկած, թե ոչ․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

  Գործարկվել է նոր  հավելված https://ac19.am/։  

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարեց Պարետ Տիգրան Ավինյանը։ Ըստ նրա՝  այն  քաղաքացիներին հնարավորություն է տալիս պատասխանել կորոնավիրուսի  վերաբերյալ որոշ հարցերի  եւ հասկանալ, թե կա արդյոք բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն, թե՞ ոչ:

Այս կայքում կան նաեւ տեղեկատվություն՝ կորոնավիրուսով հայտնաբերված դեպքերի վերաբերյալ։

Կարելի է նաեւ գտնել տեղեկատվություն, թե  երբ պետք է դիմակ գրել, առկա են արդյո՞ք նոր կորոնավիրուսային վարակը կանխարգելող կամ բուժող դեղամիջոցներ։ Վերջին հարցին ի պատասխան նշվում է՝  այս պահի դրությամբ նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման կամ բուժման համար որևէ դեղամիջոց չի առաջարկվում: Մինչդեռ, վարակված անձանց ախտանշանները թեթևացնելու կամ բուժելու նպատակով նշանակվում է համապատասխան խնամք, իսկ ծանր դեպքերում` ախտանշանային բուժում: Բուժման որոշ եղանակներ գտնվում են ուսումնասիրության փուլում և կանցնեն կլինիկական փորձարկումներ: 

Վարակի դեմ պայքարի գործողությունների մասին կարող եք գտնել տեղեկատվություն covid19.gov.am հասցեում։

Մանրամասները՝  տեսանյութում