Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Ի դեպ

Աշխարհի երկրների փողոցները այսօր (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Աշխարհի մեծաթիվ քաղաքներ են այսօր հիշեցնում  մղձավանջային կինոֆիլմեր: Կորոնավիրուսի պատճառով Բանգկոկում փողոցները լիովին դատարկ են, որտեղ միայն կարելի է հանդիպել ռազմական ավտոմեքենաների ու ախտահանող խմբերի: Սա նոր իրականություն է Թաիլանդի մայրաքաղաքում:

Այստեղ հայտնաբերված վիրուսակիրներից 57-ը վարակվել են գիշերային նույն բարում եւ բռնցքամարտի մի հանդիպման ժամանակ: Այս մասին է պատմում Թաիլանդի առողջապահության նախարարը ու ավելացնում, որ բացի ներկա գտնված հյուրերից, կորոնավիրուսով վարակվածների շարքում են նաեւ դրանց կազմակերպիչներն ու հյուրընկալողները:

Այստեղ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը երկուշաբթի օրվա տվյալներով հասել է 700-ի: Լավ լուրն այն է, որ մահացության մակարդակը շատ ցածր է եղել, միայն մեկ մարդ:

Քենիայի մայրաքաղաքում դատարկ փողոցները թույլ են տալիս, որ համաճարակաբանները հեշտությամբ պայքարեն ընդդեմ վիրուսի:

Նրանց խոսքերով, սանիտարական վարժանքը մեծապես է օգնելու մասնագետներին իրենց այս աշխատանքում: ‘’Մենք, բացի կորոնավիրուսից, թիրախավորում ենք մյուս բոլոր մանրէները’’, ասում է առողջապահության նախարարության ներկայացուցիչն ու ավելացնում, որ հիմնական միջոցը, որն իրենք օգտագործում են, քլորն է:

Իրաքի Նինվե քաղաքում չի հայտնաբերվել այս հիվանդության որեւէ դեպք, սակայն փողոցների ախտազերծումն այստեղ կարեւոր են համարում: Այս երկրում մահացել է 230 հիվանդներից 20-ը:

Սիրիայում սպիտակսաղավարտավորները, որոնց առաքելությունը սովորաբար ռմբակոծություններից հետո մարդկանց փրկելն է, այսօր ունեն այլ նպատակ:

Այս խումբն այսօր ախտազերծում է մզկիթները, դպրոցները, եկեղեցիներն ու այն բոլոր վայրերը, որոնք սովորաբար լի են լինում մարդկանցով:

Պատերազմի մեջ գտնվող այս երկրում կիրակի օրը գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը:

Հնդկաստանում հայտնաբերվել է այս հիվանդության 415 դեպք: Կովիդ 19-ից մահացել է յոթ մարդ: Սակայն, ինչպես առողջապահության նախարարության պաշտոնատար անձինք են ասում, հավանաբար շատ ավելի մեծ են թաքնված հիվանդության դեպքերը: Ու դա կարող է այդպես լինել ոչ միայն 1 միլիարդ 300 միլիոն ազգաբնակչություն ունեցող Հնդկաստանում, այլ նաեւ մյուս այն երկրներում, որտեղ հայտնաբերվել է հիվանդության գեթ մեկ դեպք: