Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

2 ամսական երեխայի ու նրա մայրիկի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց իրավիճակը՝ կորոնավիրուսով պայմանավորված։
 
Նա նշեց, որ շատ կարեւոր է հատկապես տարեց եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողների պաշտպանությունը կորոնավիրուսից, որպեսզի նրանք զերծ մնան վարակվելուց։
 
«Երեկ տեղի է ունեցել մոտ 40 հոգու մեկուսացումից դուրս գրում։ Այսօր կարող ենք ասել, որ ունենք եւս 10 բուժված քաղաքացի»,- ասաց նա։
 
Մյուս պացիենտների մասով նախարարն ասաց, որ մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, մեկը՝ ծանր, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում։
 
Նախարարը նշեց, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ իրեն հարցրել են 2 ամսական երեխայի վարակված լինելու մասին, սակայն ինքը դեռ այդ տվյալը չի ունեցել։ Այսօր հաստատեց՝ 2 ամսական երեխան իր մայրիկի հետ կորոնավիրուսով են վարակվել։
 
«2 ամսական երեխայի վարակման դեպք կա, ուզում եմ հաստատել։ Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրն ու նա հիվանդանոցում են, բժիշկների հսկողության տակ»,- ասաց նախարարը։
 
Մանրամասները՝ տեսանյութում