A
A
Առատ ձյուն ու դատարկ փողոցներ․ արտակարգ դրությունը՝ Հայաստանի գյուղերից մեկում․ լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Գավառ, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում այսօր վաղ առավոտից առատ ձյունը չէր դադարում:
Լուսանկարներում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղն է՝ արտակարգ դրության պայմաններում, դատարկ փողոցներով, առատ ձնից հետո։
Նշենք, որ Գեղարքունիքի մարզն այս պահին շարունակում է մնալ միակը, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպք չի արձանագրվել: