Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Գյումրեցի ինքնամեկուսացածներն իրենց լավ են զգում, իսկ «Գյումրի» ԲԿ-ում իրավիճակը վերահսկվում է.ԲԿ տնօրեն (տեսանյութ)

Գյումրի ԲԿ-ի 29 բուժաշխատողներ ինքնամեկուսացել են Գյումրու հյուրանոցներից մեկում։ Նրանցից 7-ը բժիշկ են: Ինքնամեկուսացածներից որեւէ մեկը , ներկա պահին ջերմություն չունի, նրանց մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ եւս չկան։
Գյումրի Բկ տնօրինությունը հորդորում է քաղաքացիներին խուճապի չմատնվել,քանի որ բուժհաստատությունում իրավիճակը վերահսկվում է:

Նշենք նաեւ, որ ներկայումս Գյումրի ԲԿ-ում 60 պացիենտ ստանում է ստացիոնար բուժում, իսկ միայն հեմոդիալիզի բաժանմունքում բնականոն ընթացքով սպասարկվում է 100 պացիենտ: