Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG-20190427-WA0003
A A
Բիզնես Տնտեսություն

NazaniArt բրենդը սկսել է օնլայն վաճառք (տեսանյութ)

NazaniArt բրենդը ստեղծվել է նկարչուհի, հագուստի մոդելավորող, պատմաբան Նազանի Նազանյանի կողմից(Սիրանուշ Նազանյան):

Շուրջ տասը տարվա ստեղծագործ աշխատանքի, բազմաթիվ ցուցահանդեսների փորձի հիման վրա Նազանին ստեղծել է իր հեղինակային հագուստի, աքսեսուարների,շարֆերի և նկարների բրենդը՝ հիմքում դնելով հայկական մշակույթը։

Որպես հայկական մշակույթի և ազգային արժեքների պահպանող՝ NazaniArt-ը հայկական շուկայում ձեռք է բերել հավատարիմ հաճախորդներ, գործընկերներ և արտադրանքի յուրահատկությամբ և անկրկնելիությամբ աչքի ընկել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս՝ Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում և այլուր։ NazaniArt-ը հայի կերպարն է ժամանակակից աշխարհում, գեղեցիկի և ազգայինի համարդումը, միշտ նորարաչ է ու չկրկնվող։

NazaniArt-ը ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին և այժմ (բացի կանացի, տղամարդկանց և մանկական հագուստներից) առաջարկում է նաև հայկական ավանդական հարսանեկան զգեստներ՝ բնական կտորներից, չկրկնվող, նկարազարդված ձեռքով։Բրենդը ցուցադրվում և վաճառվում էր Գաֆեսճեան թանգարան-սրահում, Peacock Art Cafe խանութսրահում, Աբովյան 1 հասցեում գտնվող անտիկ կարպետների սրահում, Գառնիի Նոյան Այգի հայկական, բրենդային խանութ-սրահում և ալյուր։

Պատմությունը հայի մեջ․ դա է մեր արժեքը և հայի կերպարը ամբողջացնող բրենդի կարգախոսը։

Այժմյան իրավիճակի պատճառով NazaniArt բրենդը սկսել է օնլայն վաճառք և կատարում է արագ,ապահով և անվճար առաքում։ Ընդունվում են ինչպես անհատական, այնպես էլ մեծաքանակ պատվերներ։

Հեռախոս՝ +37498719549