Ինչպե՞ս են այս տարի քաղաքացիները պատրաստվում Զատկի տոնին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմեն տարի Զատկի տոնին քրիստոնյաները մեծ ոգևորությամբ են պատրաստվում։ Այդ օրերին շուկաներում առևտուրը ավելի քան ակտիվ է: Հաշվի առնելով արտակարգ դրության պայմանները «Ա1+»-ը շրջայց կատարեց, պարզելու ինչպե՞ս են այս տարի, այս պայմաններում քաղաքացիները պատրաստվում զատկի տոնին և արդյո՞ք շուկաներում տիրում է նույն աշխուժությունը, թե ոչ:
Սուբ Հովհաննես եկեղեցու երգչախմբի երգչուհին, ով 26 տարի ծառայում է եկեղեցուն, պատմում է, որ ամեն տարի Զատիկից առաջ պահք է պահում, այս տարին ևս բացառութուն չէ: Նա հավատում է, որ եթե բոլորը պահք կամ ծոմ պահեին, հնարավոր է, որ մեր երկիրը ավելի հեշտ հաղթահարեր համաճարակային իրավիճակը: Նա հրավիրում է մարդկանց հաճախ այցելել եկեղեցի և հաղորդության մասնակցել:
Քաղաքացիներից ոմանք նշում էին, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է դեռևս պահպանել, քանի որ վտանգը դեռ չի անցել, մի մասն էլ կարծում է, թե վարակը այդքան էլ վտանգավոր չէ, ինչպես ներկայացվում է ողջ աշխարհում: Հարցին՝ թե այս օրերին աշխատե՞լ է թե՞ ոչ, պատասխանում է.
«Քանի որ ատամնաբույժ եմ՝ աշխատում եմ, բայց ոչ ամենօրյա ռեժիմով, սպասարկել եմ անհապաղ օգնության կարիք ունեցողներին»:
Հարցին, թե բժիշկների շրջանում տարակարծություն կա, որ վարակը այդքան էլ վտանգավոր չէ, ինչպես ներկայացվում է,քաղաքացին նշում է. «Կարծում եմ, որ ինֆորմացիան շատ է ուռճացված, աշխարհում ավելի ծանր հիւվանդություններից մեծ թվով մահացություն կա, բայց այդ մասին այդքան շատ չի խոսվում: Կան մարդիկ, որ հոգեբանորեն ծանր վիճակում են, մարդկանց մի մասը շատ ավելի է վախեցած՝ քան պետք է»:
Առևտրով զբաղվող քաղաքացին մեզ հետ զրույցում պատմում է, ասելով, որ առևտուրը 70 տոկոսով նվազել է, եթե ապրանքն առաջ մեկ օրում էր վաճառում հիմա՝ 3 օրում: Այդ պատճառով շատ ապրանքների գինը էժանացրել է:
Մեկ այլ քաղաքացուց էլ հետաքրքրվեցինք, արդյո՞ք այսօր գների թանկացում նկատել է.
«Զատիկի օրերին ամեն տարի էլ գների բարձրացում է, հատկապես թարխունը, արդեն նորմալ երևույթ է, որ Զատիկին թարխունը պետք է թանկ լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում: