Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պարետն ընդունել է նորմատիվ իրավական ակտեր, ինչի իրավունքը չուներ․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Պարետը այս ընթացքում ընդունել է նորմատիվ իրավական ակտեր, ինչի իրավունքը չուներ, այսինքն՝  սահմանափակումներ է մտցրել իր որոշման հիման վրա, մինչդեռ, միջոցառումների ցանկից դուրս որևէ սահմանափակում չի կարող կիրառվել. Աժ այսօրվա նիստի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի նոր զեկույցի համաձայն, կորոնավիրուսի պանդեմիայի իրավիճակում քրեակատարողական հիմնարկներում չպիտի արգելվի զբոսանքները, պետք է կալանավորներին հնարավորություն տրվի օրը մեկ անգամ դուրս գալ զբոսանքի, սա լուրջ խնդիր է և պետք է հետևենք:

Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, թե ինչու իրենք արտակարգ դրության երկարացումը ամբողջապես  չեն առաջարկում չեղարկել: Նրա խոսքով, եթե իրենք առաջարկեին ամբողջ արտակարգ դրությունը չեղարկել՝ մերժվելու էր, այդ պատճառով առաջարկում են տրամաբանական սահմանափակումներ մտցնել:

«Մենք առարկում ենք, որ սանիտարահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ և վերահսկողությամբ վերաբացվեն Երևանի մետրոպոլիտենը և  թույլատրվեն ավտոբուսների երթևեկությունը: Քանի որ որոշակի ոլորտներին արտոնում ենք աշխատելու բայց աշխատանքի գնալու տրանսպորտ չկա: Մենք կարծում ենք, որ տնտեսական, շինանյութի, սպորտի խանութները և արհեստագործական նշանակության կետերը պետք է բացել: Ինչպես նաև թույլատրել աշխատանքը ավտոմեքենաների տեխնիկական կետերի: Մյուսը միջմարզային տրասպորտի գործունեության թույլատրումն է՝ գյուղատնտեսական և շինարարական աշխատանքների ապահովման նպատակով: Մենք ասում ենք գյուղատնտեսությունը շատ կարևոր է, բայց հնարավորություն չկա մարզից մարզ տեղափոխվելու և վաղը մյուս օրը պարենային անվտանգության խնդիր կունենանք: Այս բոլոր սահմանափակումները մեր կողմից քննարկվել է և հասկանում ենք, որ քաղաքական պատասխանատվության ռիսկ ենք վերցնում: Պետք է փուլ առ փուլ թույլ տալ, այդ ոլորտները աշխատեն»: