Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Օնլայն «Մաֆիային» միանում են Հայաստանի տարբեր մարզերից (տեսանյութ)

Ինչպես աշխարհի շատ երկրներում այդպես էլ Հայաստանում նոր կորոնավիրուսի պատճառով տիրող արտակարգ դրությունը մարդկանց ակտիվությունը տեղափոխել է օնլյան տիրույթ: Տեսազանգի միջոցով են կատարվում թե՛ պաշտոնական, թե՛ գործնական հանդիպումները:
Օնլայն «Մաֆիա» «Մնա տանը» խորագրով, թեմատիկ ֆեյսբուքյան խումբ ու օր օրի ավելացող անդամներ:

Նախաձեռնողները՝ Դավիթն ու Նորայրը, Լոռու մարզից են, սկզբում խաղերը սահմանափակվել են միայն նեղ ընկերական շրջանակով, հիմա պատկերն այլ է:

Օնլայն «Մաֆիային» միանում են խաղի սիրահարները ինչպես Հայաստանի տարբեր մարզերից ու քաղաքներից, այնպես էլ արտասահմանից,- նշում են տղաները: Տարբեր մասնագիտության տեր մարդկանց համար այստեղ խնդիրը մեկն է՝ բացահայտել՝ խաղընկերը կարմի՞ր է, թե՞ սեւ: