Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հրապարակել էր լուսանկարները եւ 240 հազար դրամ պահանջել․ ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ապրիլի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնում շորթման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հաղորդումից մեկ օր առաջ մի երիտասարդ սոցիալական ցանցերից մեկով հրապարակել էր հաղորդում տվողի և նրա կնոջ լուսանկարները՝ հայտնելով, որ նրանք զբաղվում են խաբեությամբ։ Այնուհետև հրապարակումը կատարած անձը, հրապարակումը համացանցից հեռացնելու և լրատվամիջոցներին չտրամադրելու համար, նրանից 240 հազար դրամ էր պահանջել։

Էրեբունու ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Արդյունքում՝ պահանջած գումարը ստանալու պահին երիտասարդը բռնվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին «շորթում» գրառմամբ թղթադրամները։

Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։