Բացել լրահոսը Փակել լրահոսը
images (2)
A A
Պաշտոնական

Հայաստանն ու Գերմանիան խորացնում են համագործակցությունը բնապահպանության ոլորտում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Գերմանիայի շրջակա միջավայրի նախարար Կարստեն Շնայդերը Երևանում ստորագրել են երկու երկրների միջև բնապահպանական համագործակցության խորացման վերաբերյալ համատեղ մտադրությունների հռչակագիր։

Փաստաթուղթը ստորագրվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։ Համագործակցությունը կներառի կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պահպանությունը, շրջանաձև տնտեսության զարգացումն ու կլիմայի փոփոխությանը հարմարվելը։ Գերմանիայի նախարար Կարստեն Շնայդերը նշել է, որ երկու երկրները երկար տարիներ համագործակցում են բնության պահպանության ոլորտում, և նոր համաձայնագիրը հիմք կստեղծի այդ համագործակցությունն ընդլայնելու համար։ Նախատեսվում է նաև ընդլայնել Սևանա լճի պահպանությանն ուղղված Գերմանիայի աջակցությունը։

Քննարկվում է լճում ջրի համապարփակ մոնիթորինգի համակարգի ստեղծման ծրագիր, որը կհամապատասխանի ԵՄ չափանիշներին։