Բացել լրահոսը Փակել լրահոսը
41
A A
Պաշտոնական

Արցախում մի շարք ապրանքների գնի փոփոխություն է արձանագրվել

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 4-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 5 գնաճ, 6 գնանկում:

⬆️Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է խնձոր 1 կգ՝ 33 դրամ կամ 6.6%, կարտոֆիլ 1կգ՝ 16 դրամ կամ 6%, կիտրոն 1 հատ՝ 16 դրամ կամ 5%, վարունգի 1կգ ՝ 16 դրամ կամ 3.8% և հնդկաձավար 1կգ՝ 10 դրամ կամ 1.4% ապրանքատեսակների համար:

⬇️Միջին գնանկում արձանագրվել է լոլիկ 1կգ՝ 83 դրամ կամ 9.8%, սոխ 1կգ՝ 33 դրամ կամ 8.2%, հավի ձու 1 հատ՝ 1 դրամ կամ 1.7%, բրինձ սպիտակ 1կգ՝ 4 դրամ կամ 0.9%, ալյուր «Բաղրամյան» 1կգ` 1 դրամ կամ 0.3% և շաքարավազ 1կգ՝ 1 դրամ կամ 0.3% ապրանքատեսակների համար:

Գնաճ արձանագրած ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: