Բացել լրահոսը Փակել լրահոսը
59669_b
A A
Պաշտոնական

Հակատանկային արկ է հայտնաբերվել

Մայիսի 4-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է արկ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը 125 մմ հակատանկային արկ է: