Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evro aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ազգերի գավաթի երկրորդ տուրում

Շախմատի առցանց Ազգերի գավաթի խաղարկությունում կայացան 2-րդ տուրի պարտիաները:

Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկող մեր հայրենակից Լևոն Արոնյանը սևերով հանդիպեց Չիանաստանի հավաքականի երկրորդ համար Յի Վեյի հետ: Կողմերը շատ արագ փոխանակեցին խոշոր խաղաքարերը և արդեն 31-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի արեցին:

Մնացած երեք հանդիպումներից երկուսում հաղթեցին չինացի շախմատիստները, իսկ Եվրոպայի առաջին համար Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաշտություն կնքեց Դին Լիժենի հետ: Այդպիսով, Եվրոպայի հավաքականը պարտվեց 1:3 հաշվով և այժմ վաստակած 1 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը Ռուսաստանի և Հնդկաստանի հավաքականների հետ:

Վաղը կկայանան 3-րդ և 4-րդ տուրի հանդիպումները: Եվրոպայի հավաքականը նախ կմրցի Հնդկաստանի, ապա ԱՄՆ-ի հավաքականի հետ