Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+arzumanyan
A A
Սպորտ

Ռոբերտ Արզումանյանն այլևս «Փյունիկում» չէ

«Մարզիչ Ռոբերտ Արզումանյանն այլևս «Փյունիկում» չէ։ Ռոբերտ Արզումանյանը «Փյունիկ» էր վերադարձել 2018 թվականին և ընդգրկված էր «Փյունիկի» գլխավոր թիմի մարզչական շտաբում։  «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ռոբերտ Արզումանյանին կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում», - այսօր նման հայտարարություն է արել ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

«Փյունիկը» մարզումները վերսկսել էր ապրիլի 23-ին: Ինչպես նշում են ակումբին մոտ գտնվող աղբյուները, Ռոբերտ Արզումանյանի հետ պայմանագիրը չեղարկվել է մայիսի 1-ից: Ի դեպ, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին այժմ գտնվում է Մոսկվայում և հեռահար եղանակով է մարզում թիմը: Նա առայժմ չի կարողանում գալ Երևան: