ԼՂ հիմնախնդրի որևէ լուծում չի կարող դառնալ լուծում, եթե այն ընդունելի չէ հայ ժողովրդի համար վարչապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում, ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցերին, անդրադարձավ ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։
Նիկոլ Փաշինյանը նախ արձանագրեց, թե ՀՀ ոչ մի ղեկավար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ այդքան մանրամասն ու հաճախ դիրքորոշում չի ներկայացրել, որքան ինքը։
«Ղարաբաղի հիմնախնդրի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե դա ընդունելի չէ Հայաստանի, Արցախի Հանրապետության ժողովուրդների համար»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց․
«Իմ դիրքորոշումը ես նախկինում հայտնել եմ, և ես նախկինում հայտնած իմ դիրքորոշումներից, սկսած 2018թ․-ի մայիսի 8-ից մինչև այսօր ոչ մի բան, նույնիսկ մի ստորակետ, ոչ պակասեցնելու, ոչ էլ ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում»։
Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակիցների հետ կլոր սեղանի ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հիմնախնդրի կարագավորմանը։
Առիթից օգտվելով, Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև արտաքին քաղաքականության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։