A
A
Թենիսի միջազգային կառույցները 6 մլն դոլար կտրամադրեն կարիքավոր մարզիկ-մարզուհիներին
Աջակցիր «Ա1+»-ինՊրոֆեսիոնալ թենիսիստների և թենիսիստուհիների միությունները, թենիսի միջազգային ֆեդերացիան և «Մեծ սաղավարտի» կազմակերպիչները ստեղծել են հատուկ հիմնադրամ՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ ֆինանսական խնդիրներ ունեցող մարզիկ-մարզուհիներին օգնություն ցույց տալու համար: Այդ մասին հայտնում է WTA կայքը:
Յոթ կազմակերպություններն այդ նպատակով կհատկացնեն 6 մլն դոլար գումար: Օգնություն կստանան 800 թենիսիստ-թենիսիստուհի: Ընտրության համար հաշվի կառնվեն նրանց վարկանիշը, ինչպես նաև նախկինում վաստակած հոնորարների չափը: Հետագայում այդ գումարը կարող է լրացվի ի հաշիվ առաջատար թենիսիստների հանգանակությունների, տարբեր աճուրդների և վիրտուալ մրցաշարերից ստացվող հոնորարների: