Շախմատի Ազգերի գավաթ. Լևոն Արոնյանը հաղթանակ պարգևեց Եվրոպայի հավաքականին
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը առցանց շախմատի Ազգերի գավաթի խաղարկության երրորդ տուրում հաղթանակ տարավ:
Եվրոպայի հավաքականի կազմում նա այսօր մրցեց Հնդկաստանի ընտրանու ներկայացուցիչ Սանթոշ Վիդիթի հետ: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը սկզբնախաղում չնայած նյութական առավելութուն ստացավ, սակայն չկարողացավ այն վերածել խաղայինի: Թվում էր, որ պարտիան կավարտվի ոչ-ոքի, սակայն Լևոն Արոնյանը վերջում զինվոր զոհաբերեց և դրա դիմաց ստացավ դիրքային առավելություն: Շուտով մրցակիցը ճանաչեց իր պարտությունը:
Այդ հաղթանակի շնորհիվ Եվրոպայի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Հնդկաստանին (մնացած պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի), վաստակեց 3 միավոր և մոտեցավ առաջատարներ ԱՄՆ-ին ու Չինաստանին:
Այսօր նախատեսված 4-րդ տուրում եվրոպացի շախմատիստները կհանդիպեն հենց ամերիկացիների հետ: