Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ (տեսանյութ)

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։ Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։

Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Տեսախցիկը ապացուցեց Իջեւանի անտառներում Կովկասյան ընձառյուծի ներկայությունը։ Շնորհավորում եմ բոլորիս։)»։