Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավթաշենի կամուրջ
A A
Պաշտոնական

Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացի չի հայտնաբերվել

Մայիսի 8-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Նշված հասցեում ինքնասպանության փորձ կատարող քաղաքացի չի հայտնաբերվել։