A
A
Թումանյանի տարածաշրջանի վետերանները դրամական պարգև են ստացել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի անունից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայրենական մեծ պատերազմում գերմանաֆաշիստական զորքերի դեմ աշխարհի միլիոնավոր մարդկանց հետ կռիվ են մղել նաև Թումանյանի տարածաշրջանի ավելի քան 8 հազար բնակիչներ՝ տղաներ և աղջիկներ։ Նրանց մոտավորապես կեսն ընկել է մարտի դաշտում։
Պատերազմը վերապրած վետերաններից այսօր քչերն են շարքերում։ Նրանց կուրծքն այսօր բազում մեդալներ ու շքանշաններ են զարդարում, բայց նրանց հայացքներում ահեղ պատերազմի հետքերն են։ Իսկ հիշողություններն՝ անսկիզբ ու անվերջ։ Հիշողություններ, որ պետք են մեզ՝ նոր սերնդին, որպես պայքարի ու մաքառումի կենդանի օրինակներ։
Ալավերդու տարածաշրջանում Մեծ հայրենականի 5 վետերան կա։ Նրանք այսօր շնորհավորանքներ ու դրամական պարգև են ստացել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի անունից։