Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՄԻՊ-ը՝ աղմկահարույց կոնվենցիայի մասին (տեսանյութ)

ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ՄԻՊ Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը քիչ առաջ վավերացվեց ԱԺ կողմից, որքանո՞վ կնպաստի, որպես օրենսդրական մեխանիզմ կանխարգելելու երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը նախ ընդգծեց, թե ինքը երեխաների իրավունքների հարցում առաջնորդվում է կարևոր սկզբունքներով, որոնցից մեկն էլ այն է, որ երեխան պիտի երաշխավորված իրավունք ունենա ընտանիքում մեծանալու համար։
«Ավելի լավ միջավայր, քան ընտանիքն է երեխայի համար՝ չեմ կարծում, թե հնարավոր է գտնել»,- շեշտեց ՄԻՊ-ը։

Արման Թաթոյանը արձանագրեց, որ Հայաստանում դեպքեր են գրանցվում, երբ երեխայի նկատմամբ սեռական բռնություն է գործադրվում՝ օտար մարդկանց, ընտանիքի անդամների կողմից։

«Միջազգային պայմանագիր երբ վավերացվում է, չի կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը, այլապես վավերացում տեղի չի ունենա։ Իսկ մեր Սահմանադրությունը բավարար երաշխիքներ է նախատեսել, որպեսզի երաշխավորվի երեխայի՝ ընտանիքում ապրելու և մնացյալ արժեքները, մնացյալը պրակտիկայի հարց է։ Հույս ունեմ, որ այդ կոնվենցիան կնպաստի քրեական գործերով մեխանիզմների կատարելագործմանը»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։