A
A
Հարձակման մասին տեղեկատվությունը կեղծ է․ ՎՏԲ-ն հայտարարություն է տարածել
Աջակցիր «Ա1+»-ինՎՏԲ-Հայաստան բանկի Երևանի մասնաճյուղի վրա հարձակման մասին տեղեկատվությունը կեղծ է:
Այսօր Վիլնյուսի փող. 3/84 հասցեում գործող ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 21 մասնաճյուղում տեղի է ունեցել միջադեպ, որը հրահրել է մասնաճյուղի այցելուներից մեկը: Մասնաճյուղի աշխատակիցները տեղեկացրել են ոստիկանությանը: Մենք համագործակցում ենք այս միջադեպի շուրջ իրավապահ մարմինների հետ:
p.s. խնդրում եմ հեռացնել ձեր կայքերից իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ այսօր մի քաղաքացի մտել է «ՎՏԲ» բանկ ու սպառնալիքներ հնչեցրել։ «Ա1+»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը։