ԿԽՄԿ-ն պլանշետներ է տրամադրելու Թալիշի, Տոնաշենի, Մատաղիսի և Մաղավուզի երեխաներին
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 11-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի (#ԿԳՍ ) նախարարության և Արցախի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (#ԿԽՄԿ) միջև ստորագրվել է #համագործակցության_համաձայնագիր?, ըստ որի ԿԽՄԿ-ն կրթության, գիտության և սպորտի նախարարությանն է տրամադրել 109 պլանշետ? և 2 Wi-Fi սարք՝ նախատեսված կոնկրետ համայնքների ուսուցիչների???? և աշակերտների ???? համար:
?ԿԽՄԿ-ն պատրաստակամություն է հայտնել պլանշետներ տրամադրել Թալիշ, Տոնաշեն, Մատաղիս և Մաղավուզ համայնքների՝ սոցիալապես առավել խոցելի երեխաներին, Երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատության սաներին, ինչպես նաև Մարտունու, Մատակերտի, Հադրութի շրջանների՝ շփման գծին մոտ գտնվող մի շարք համայնքների ուսուցիչների:
?ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը մեծապես կարևորել է կառույցի աջակցությունը, շնորհակալություն հայտնել Արցախում ԿԽՄԿ-ի ղեկավար Պիեռ-ԷմանուելԴյուքրուեին՝ օգնության ձեռք ?մեկնելու համար:
?Իր հերթին Պիեռ-Էմանուել Դյուքրուեն ասել է, որ ԿԳՍ նախարարության հետ համագործակցությունն ամուր հիմքերի վրա է?, և ծրագրի նպատակը հեռավար ուսուցման ????մեջ ավելի մեծ թվով երեխաներ ընդգրկելն է: