Չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ՄԻՊ-ի վրա․ Թաթոյանը՝ իմքայլականին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եզրափակիչ ելույթով հանդես եկավ ԱԺ ամբիոնից։ Արման Թաթոյանը իր հասցեին հնչած քաղաքական ելույթներին չանդրադարձավ, խոսեց մարդու իրավունքների կոնկրետ խնդիրներից։
Արման Թաթոյանը նախ նշեց, որ իր զեկույցը օբյեկտիվ է, դրական զարգացումների մասին մանրամասն գրված է ամեն ինչ։ ՄԻՊ-ը նկատեց, որ կարելի էր անդրադառնալ այնպիսի հարցերի, թե ինչո՞ւ են մարդիկ ամիսներով մոռացվում հոգեբուժարաններում, ինչո՞ւ մենք չունենք հոգեբույժների բավարար քանակ, ինչպե՞ս անենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաները գնան դպրոց և այլն։
Արման Թաթոյանը երկար ելույթ ունեցավ, անդրադարձավ պատգամավորների բարձրացրած բոլոր խնդիրներին։
Ելույթի վերջում Արման Թաթոյանն անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին, որն ավելի վաղ ելույթ էր ունեցել և որոշ հարցերում քննադատել ՄԻՊ-ին։
«Չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ՄԻՊ-ի վրա։ Մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել ՀՀ ՄԻՊ-ի հետ։ Մյուս անգամ չփորձեք սպառնալ ՀՀ ՄԻՊ-ին։ Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները, ավելին՝ Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ ՄԻՊ-ը չի աշխատում կանոնադրությամբ։ Ես Ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։