Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լուրջ խնդիրներ կան մեր երկրում, բայց խորհրդարանական ծեծուջարդով ենք զբաղված․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Տեղի է ունեցել շատ տհաճ և ցավալի միջադեպ։ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով օրեր առաջ իշխող ուժի և ընդդիմադիր՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած միջադեպին։

Հարցին, թե մանդատները վայր դնելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, Իվետա Տոնոյանն ասաց՝ պատասխանն իրենց տիրույթում չէ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը պետք է որոշի։

Ի լրումն, խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, թե լուրջ խնդիրներ կան մեր երկրում, փոխարենը այդ հարցերը քննարկվեն, խորհրդարանական ծեծուջարդի վերլուծությամբ են զբաղված։

«Կան իրավապահ մարմիններ, թող իրենք բարձր գտնվեն, հետևողական լինեն օրենքով իրենց վերապահված լիազորությունները իրականացնելու հարցում և մենք մեզ ազատենք այս խնդրից»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։