Որքա՞ն կկազմի տուգանքը դիմակ չկրելու դեպքում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴիմակների գնի նկատմամբ վերահսկողություն լինելո՞ւ է,-ԱԺ հատուկ նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին նման հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ավինյանը նշեց, որ շուկան ազատականացված է, սակայն որոշակի մեխանիզմներ կարող են մշակել գների վերահսկողության համար:
Պարետն անդրադարձավ նաև դիմակ չկրելու դեպքում սահմանվող տուգանքների չափերին: Հայտնեց, որ տուգանքները սկսվելու են 100 հազար դրամից:
«Ես ուզում եմ, որ մենք մեր մոտեցումը փոխենք, չմտածենք՝ դե լավ, էսօր դիմակ չկրեմ, այլ հասկանանք ու մտածենք չվարակելու եւ չվարակվելու մասին: Այո, ինքնաշեն դիմակ կարող է լինել հենց շարֆը կամ կտորից որեւէ բան, որը հնարավորություն է տալիս դեմքը փակելու»:
Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, նշեց, որ տրանսպորտից օգտվելիս պարտադիր է լինելու դիմակ կրելը, բացի այդ չի թույլատրվելու գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը.
«Նաեւ պարտադիր կանոններ են սահմանված ախտահանման հետ կապված: Կան վերահսկող մարմիններ, որոնք պետք է հետեւեն այդ կանոնների պահպանմանը»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ հանրային տրանսպորտը ամբողջ ծավալով գործելու է մայիսի 18-ից: