Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Ավինյան
A A
Պաշտոնական

Նոր կանոններ նախակրթարաններում, վարսավիրանոցներում, սննդի կետերում եւ այլն․ Պարետի որոշումը

Պարետի որոշմամբ՝ սահմանվել են արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները։

«ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի
մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`
1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ
տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63
որոշումը (այսուհետ՝ Որոշում) շարադրել նոր խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի
մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`
1. Սահմանել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության
տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝
համաձայն հավելված N 1-ի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելված N 1-ով սահմանափակված տնտեսական
գործունեության տեսակներով գործունեություն հնարավոր է իրականացնել հեռավար,
առցանց եղանակով կամ առաքման միջոցով:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելված N 1-ի Աղյուսակ 1-ում չներառված
(ժամանակավորապես չսահմանափակված) գործունեության տեսակներով արգելվում
է զբաղվել սույն որոշման հետևյալ հավելվածներով սահմանված կանոններն ամբողջ
ծավալով չպահպանելու դեպքում՝
1) Հավելված N 2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման
մարմիններում աշխատանքի կազմակերպման կանոններ.
2) Հավելված N 3. Անվտանգության կանոններ փակ արտադրական տարածքում
տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային
հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
3) Հավելված N 4. Անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում
տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային
հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
4) Հավելված N 5. Անվտանգության կանոններ շինարարական հրապարակներում
աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության
(COVID-19) տարածման կանխարգելման.
5) Հավելված N 6. Անվտանգության կանոններ առևտրի իրականացման վայրերում,
մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում, ծառայությունների ոլորտում
հաճախորդների սպասարկման օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության
(COVID-19) տարածման կանխարգելման.
6) Հավելված N 7. Անվտանգության կանոններ հանրային սննդի օբյեկտներում
կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
7) Հավելված N 8. Անվտանգության կանոններ բժշկական օգնություն և սպասարկում
իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային
պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող
կազմակերպություններում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)
ներհիվանդանոցային վարակման կանխարգելման.
8) Հավելված N 9. Անվտանգության կանոններ մարմնամարզական օբյեկտների
գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)
տարածման կանխարգելման.
9) Հավելված N 10. Անվտանգության կանոններ վարսավիրանոցների և գեղեցկության
սրահների այլ ծառայությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային
հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
10) Հավելված N 11. Անվտանգության կանոններ հանքագործական
արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում
կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման
նպատակով.
11) Հավելված N 12. Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության
ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)
տարածման կանխարգելման նպատակով.
12) Հավելված N 13. Անվտանգության կանոններ ցամաքային մարդատար
տրանսպորտի գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության
(COVID-19) տարածման կանխարգելման նպատակով.
13) Հավելված N 14. Անվտանգության ընդհանուր կանոններ hավելված N 2-13-ով
չկարգավորվող՝ տնտեսական գործունեության մնացած տեսակների մասով
կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
4. Հաստատել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման
կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների իրազեկման թերթիկը՝
համաձայն Հավելված N 15-ի:
5. Սահմանել, որ հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է:
6. Սահմանել, որ սույն որոշման հավելված N 1-ի Աղյուսակ 1-ում չներառված
(ժամանակավորապես չսահմանափակված) գործունեության տեսակներով զբաղվելու
ժամանակ տնտեսվարող սուբյեկտի կողմից սույն որոշման 2-րդ կետով սահմանված
կանոնները չպահպանելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված
պատասխանատվության միջոցներ:
7. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշման
Հավելված N 1-ի հետ կապված տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներ տալու
գործընթացը։
8. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ
Ավագյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 2-6-ով, 8-12-ով և 14-ով, ՀՀ
կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն
որոշման հավելված N 12-ով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի
ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 7-ով և N 12-
ով, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ քաղաքաշինության,
տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ
Շախբազյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 13-ով սահմանված կանոնների
պահպանման նկատմամբ մշտադիտարկումը և վերահսկողությունը։
9. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 4-րդ կետով
սահմանված կարգավորման նկատմամբ մշտադիտարկումը և վերահսկողությունը:
10. ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական
ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ)՝ ապահովել
սույն որոշման իրականացումը:
11. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 23:59-ին:
Տ. ԱՎԻՆՅԱՆ»։

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ