Բացել լրահոսը Փակել լրահոսը
98043395_711326849633723_5553195819542249472_n
A A
Պաշտոնական

Արարատի մարզի 13 համայնքներում կկառուցվեն ֆուտբոլային խաղադաշտեր

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Արարատի մարզի 13 համայնքներում «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի և համայնքների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Արարատի մարզպետարանի աջակցությամբ, մարզի 13 համայնքներում կկառուցվեն միջազգային չափանիշներին համապատասխան արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր:

 Խաղադաշտերը կկառուցվեն դպրոցամերձ տարածքներում կամ համայնքների կողմից հատկացված համապատասխան վայրերում:

Կառուցվող խաղադաշտերի համար ընտրվել են հետևյալ համայքները՝

✅ Այնթապ (դպրոց)

✅ Լուսառատ (դպրոց)

✅ Բուրաստան

✅ Մխչյան (դպրոց)

✅ Նորամարգ

✅ Հովտաշատ

✅ Ազատավան

✅ Այգեզարդ (դպրոց)

✅ Հովտաշեն (դպրոց)

✅ Զանգակատուն (դպրոց)

✅ Վ. Արտաշատ (դպրոց)

✅ Նոր Կյանք (դպրոց)

✅ Արարատ գյուղ

Արարատ գյուղում խաղադաշտի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են»։