A
A
ՀՀ-ում վիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել. 81 հիվանդ՝ ծայրահեղ ծանր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից 418-ի վիճակը ծանր է, 81-ինը՝ ծայրահեղ ծանր, երկրում վիրուսից քրոնիկական հիվանդություններ ունեցած 33-ամյա քաղաքացի է մահացել, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշել է՝ ոչ ոք ապահովագրված չէ վարակից և անհրաժեշտ է մտածելակերպը հարմարեցնել իրավիճակին։
Թորոսյանը նշել է վարքագծային փոփոխությունների անհրաժեշտության և հակահամաճարակային կանոններին հետևելու անհրաժեշտության մասին։
Նախարարը հիշեցրել է, որ պատշաճ բուժօգնության ռեսուրսները սահամնափակ են և փաստացի բոլորը կարող են վարակի թիրախ դառնալ ու բուժօգնության կարիք ունենալ։ Թորոսյանը կոչ է արել խստորեն պահպանել դիմակի կրման, սոցհեռավորության և ձեռքերը պարբերաբար լվանալու կանոնները։