Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոչարյանն ունեցել է 8000 տոկոս եկամուտ» (տեսանյութ)

Տնտեսություն

Ռոբերտ Քոչարյանի իրականացրած «էլիտար» շենքերի շինարարության պատճառով մեր երկրում տնտեսական ճգնաժամն ավելի խորը եղավ: Այս կարծիքին է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա այսօր Քոչարյանին ուղղակի մեղադրանք ներկայացրեց. «Ես կոնկրետ մեղադրում եմ այդ մարդուն, եւ ոչ միայն նրան, այլեւ` կառավարությանը, նույնիսկ միջազգային ֆինանսական կառույցներին: Ո՞նց էիք թույլ տալիս քաղաքի կենտրոնում 3 մլրդ դոլարի էլիտար շինարարություն, որի պահանջարկը չկար. այդ 3 մլրդը սառեցվել է շինարարության մեջ,-ասաց Հրանտ Բագրատյանն ու ավելացրեց,- Նախ, Քոչարյանին որտեղից այդքան փող, բայց նույնիսկ դա չէ հարցը, եթե այդ գումարը իրենցն է, կամ վարկ է վերցված բանկից, դա հանրային ռեսուրս է, որը սառեցվել է շինարարության մեջ, այսօր իրացնող չի գտնում եւ այդ 3 մլրդը չի ծառայում տնտեսության զարգացմանը»:

Բագրատյանի հավաստմամբ` ինչ ասում է Ռոբերտ Քոչարյանը, իրականությանը չի համապատասխանում. «Այն, որ նրա իշխանության տարիներին շինարարությունը եղել է շարժիչ ուժ, մենք դա չենք տեսնում, շինարարությունը նույնիսկ լավագույն տարիներին, եղել է ընդամենը 35-40 տոկոս ավելի, քան ամենացուրտ ու մութ տարում, իսկ ֆիզիկական ծավալները ավելացել են 8 անգամ»

Ադրադառնալով շինարարության վերաբերյալ Քոչարյանի արտահայտած վերջին մտքերին` Բագրատյանը նկատեց, թ ե «նա տառապում է, քանի որ կա չվաճառված 12 000 բնակարան»:
«Քոչարյանը թաղված է այդ բիզնեսի մեջ, ոչ որպես նախագահ, այլ որպես կառուցապատող: Մարդիկ քառ մետրը առնում էին 1000-1500 դոլար, կառուցված քառ.մետրը վաճառվում է 3 հազարից 5 հազար դոլար: Շենքերը 12 հարկանի են. 5000 անգամ 12` 60 հազար դոլար: Շահութաբերությունը այդտեղ կազմել է 8000 տոկոս: Եվ վաճառելով կառուցվածի ընդամենը 15 տոկոսը, մարդիկ իրենց փողը հանել են, մնացած բնակարանները պետք է վաճառել. իհարկե այսօր վաճառքի պրոբլեմ կա»,-ասաց տնտեսագետը:

Հրանտ Բագրատյանը մանրամասնեց, որ Քոչարյանի իշխանության օրոք շինարարության առավելագույն շեմը եղել է 1800-2500 տուն`512 հազար քառ.մետր ընդհանուր մակերեսով. «1993 թվականին պատերազմի ամենաթեժ տարին կառուցվել է շուրջ 350 հազար քառ. մետր: Բայց ոչ թե էլիտար բնակարաններ քաղաքի կենտրոնում, այլ Գյումրին ենք կառուցել, Սպիտակը եւ այլն, չհաշված հսկայական կազարմաները, որ կառուցվել են Ղարաբաղում»:

Բագրատյանը նկատեց, որ այսօր տնտեսությունն ավելի թույլ է, քան 1993 թվականին, որն այսօրվա իշխանությունը որակում է որպես ցրտի եւ մթի տարիներ. «Այն ժամանակ արդյունաբերությունն աշխատում էր, այս երկրում հաստոցներ էին արտադրվում, քիչ, շատ ավելի քիչ, քան կոմունիստների ժամանակ, բայց արտադրվում էր»:
Ինչ վերաբերում է Քոչարյանի այն մտքին, թե «1998-ից 2008 թվականներից ՀՆԱ նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը 46%-ից կրճատվել էր մինչեւ 13%» :

Հրանտ Բագրատյանն ասաց, թե այդ տարիներին դոլարն արժեզրկվել է  մոտ երկու անգամ, եւ եթե ոչինչ էլ չաներ, 46 տոկոսը 23 կդառնար:
Հրանտ Բագրատյանը անդրադարձավ դոլար-դրամ հարաբերակցությանն եւ կանխատեսեց, որ դրամի արժեզրկումը շարունակվելու է: