Ստորագրությունները բավարար են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ավելի քան բավարար են հավաքված ստորագրությունները դատարան դիմելու համար»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:
Խոսքը գազի սակագնի բարձրացման դեմ պատրաստվող հայցի մասին է, որի համար արդեն իսկ հավաքվել է ավելի քան 5 հազար ստորագրություն:
Հրանտ Բագրատյանը թեեւ մեծ հույսեր չի կապում ՀՀ արդարադատության հետ, քանի որ «դատարանները սպասարկում են կոնկրետ մարդկանց շահերը», սակայն քայլը համարում է ճիշտ եւ աննախադեպ: Նախկինում նման բովանդակությամբ հայց չի ներկայացվել:
ՀԱԿ գրասենյակը դատական հայցը կներկայացնի համաձայն գործող օրենքի` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը ուժի մեջ մտնելուց 7 օր հետո, այսինքն ապրիլի 7-ից հետո:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից 1000 խմ գազի դիմաց բնակիչները կվճարեն 132 000 դրամ` նախկին 96000 դրամի, իսկ խոշոր սպառողները` 243.13 դոլար` նախկին 215 դոլարի փոխարեն: