Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե Հրայր Թովմասյանը խախտումով է ընտրվել, ինչո՞ւ չեն պատժվել խախտում անողները․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)

«Ես կցանկանայի, որ այս հարցը որոշեր ժողովուրդը։ Իշխանության նախկին որոշումը ճիշտ էր։ Կարելի էր համբերել, մինչև համավարակը կավարտվեր, այնուհետև ժողովուրդը կորոշեր այն, ինչ ժողովրդի որոշելիքն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Տ․Ուրիխանյանը նաև հավելում է, որ եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ այս շաբաթ ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններն ընդունելով՝ իշխանությունը ոտնահարել, տրորել է Սահմանադրությունը, ուրեմն, որպես ընդդիմադիր ուժ, պետք է դրա դեմն առնելու փորձեր աներ, բայց չարեց և «Բարգավաճ Հայաստանի»՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը չմիացավ։

Անդրադառնալով իշխանությունների այն փաստարկներին, թե Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնել է ոչ օրինական ճանապարհով․ պատգամավորը հարցնում է․ «Եթե Հրայր Թովմասյանը խախտումով է ընտրվել, ինչո՞ւ չեն պատժվել խախտում անողները»։

Մանրամասները՝  տեսանյութում