Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Խաղաղության արահետը» Արփիում՝ զբոսաշրջության խթանման գրավական (տեսանյութ)

ՇՄ հյուսիսում գտնվող Արփի խոշորացված համայնքն իր էկոհամակարգով համարվում է եզակի տարածք, որը կարող է դառնալ յուրատիպ զբոսաշրջության կենտրոն տարվա ցանկացած եղանակի:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շնորհիվ Արփի համայնքը հնարավորություն ունեցավ բարձրաձայնել գյուղական բնակավայրերի համար կարեւորագույն խնդիրը: Համայնքի նախաձեռնող խմբի կողմից ներկայացվեց Բերդաշեն բնակավայրում «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏ» պուրակի կառուցման նախագիծը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 2 375 000 դրամ է, որից 1 000 000 դրամի չափով գումարը կներդրվի համայնքի կողմից, մնացածը՝ Եվրամիության: