Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

ՀՀԿ-ականներ, ձեր պապան չէ՞ր հատիկ-հատիկ ասել` ով կողմ քվեարկի Փաշինյանին, ով` դեմ․Աշոտ Սարգսյան (տեսանյութ)

Փաստաբան Աշոտ Սարգսյանը գտնում է, որ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին և Հրանտ Նազարյանին լիազորություններից զրկելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների ընթացակարգը հակաօրինական է։ Եվ հարցը լուծելու միակ օրինական ճանապարհը հանրաքվեն էր։ «Սահմանադրությունը ժողովրդի կամքով է ընտրվել, պետք է փոխվեր ժողովրդի կամքով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։

Փաստաբանն ասում է, թե այնպես չէ, որ իշխանությունները զարթնեցին և որոշեցին ՍԴ կազմը փոխել։ Իշխանությունները խնդիր ունեցան, երբ անցած տարի առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Ռ․Քոչարյանի հարցով դիմեց ՍԴ։

Նա  համոզված է, որ ՍԴ-ի, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների հարցը իշխանությունները պետք է լուծեին հեղափոխությունից անմիջապես հետո։ Բայց եթե դա չի արվել, ուրեմն ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլև՝ իշխանափոխություն։ Իսկ Սահմանադրություն չփոխվեց, որովհետև շատ հարմար էր վարչապետի համար։

Փաստաբանը  հակադարձում է Նիկոլ Փաշինյանին ուղղված ՀՀԿ-ականների քննադատություններին և հիշեցնում, թե ինչպես են նրան ընտրել վարչապետի պաշտոնում․ «ՀՀԿ-ականներ, ձեր պապան չէ՞ր հատիկ-հատիկ ասել, թե ով կողմ քվեարկի Փաշինյանին, ով դեմ»։

Նա  անդրադարձավ նաև Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործերին, իրավապահ համակարգում տիրող իրավիճակին, հաճախակի պաշտոնանկություններին։

 

Մանրամասները՝   տեսանյութում