Բացել լրահոսը Փակել լրահոսը
ալավերդի
A A
Մարզեր

Ինչքան գույքահարկ են վճարում Ալավերդու առանձնատների բնակիչները (տեսանյութ)

Վերջերս Կառավարությունը հաստատեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը, ըստ որի Հայաստանում գույքահարկի դրույքաչափը կբարձրանա։

Նախատեսվում է Գույքահարկի մասին օրենքում փոփոխություն կատարել, վերահաշվարկել գույքի կադաստրային արժեքը, քանի որ, ըստ էության գույքի շուկայական արժեքը էականորեն տարբերվում է կադաստրային արժեքից։

Փոփոխություն ասել է, թե վերահաշվարկի դեպքում փոքր համայնքներում, ինչպես օրինակ Ալավերդու դեպքում, սեփական եկամուտների մասով որևէ էական առաջընթաց չի լինի։ Հայտնի է, որ մինչև 3 մլն կադաստրային արժեքով բնակարանների և առանձնատների համար գույքահարկ չի գանձվում, իսկ նշված սանդղակից բարձր Ալավերդի խոշորացված համայնքում հաշվառված է 23 առաձնատուն, որոնցից ամենախոշոր վճարումը կազմում է 12600 դրամ։

Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում։