Բացել լրահոսը Փակել լրահոսը
1594393511_
A A
Մարզեր

Շիրակի մարզում կայծակի հարվածից մահացել է Բենիամին համայնքի հովիվը

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ըստ «ՑԱՅԳ»ՀԸ «Այսօր» լրատվականի նախնական տեղեկություների, Շիրակի մարզի Բենիամին համայնքում կայծակի հարվածից մահացել է նույն գյուղի բնակիչ 74-ամյա Ն. Ա-ն։

Ինչպես «Այսօր» լրատվականին տեղեկացրեց Բենիամինի համայնքապետ Արտակ Անտոնյանը, մահացածը նշված համայնքի հովիվն է եղել: Դեպքը տեղի է ունեցել այսօր հոտը տուն ուղեկցելիս՝ Երևան-Գյումրի մայրուղին հատելու ժամանակ:
Ն. Ա-ն ուներ 3 երեխա: