Ինչպես մաքրեցին հեղեղված Գյումրին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում տեղացած հորդառատ անձրեւից հետո Գարեգին Նժդեհի հրապարակում մի քանի ժամ շարունակ կաթվածահար էր եղել երթեւեկությունը, ավտոմեքենաներն ու տրանսպորատային միջոցները մնացել էին ջրի տակ: Նշենք , որ անձրեւից բացի նաեւ ուժեղ կարկուտ էր տեղացել, ինչն էլ փողոցների դիտահորերում խցանումներ էր առաջացրել:
Տարածքում աշխատում էին ոստիկաններն ու ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբերը:Հրապարակի տարածքում փակ ու անանցանելի էր ինչպես ավտոմեքենաների, այնպես էլ հետիոտների համար նախատեսված ճանապարհը:
ԱԻՆ մարզային փրկարարական վարչության աշխատակիցները հետիոտներին ցուցաբերում էին համապատասխան օգնություն:
Տարվում էր նաեւ աշխատանք ջրահեռացման համակարգը մաքրելու եւ դիտահորերը բացելու ուղղությամբ, ինչի շնորհիվ էլ ջրի մակարդակը սկսել է նվազել:
Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում