Իրավիճակը սահմանին.ուղիղ միացում Իջեւանից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայ-ադրբեջանական սահմանին ընդհանուր օպերատիվ վիճակը ժամը 18:00-ից համեմատաբար հանգիստ է:
Այս մասին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում բրիֆինգի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին ընդհանուր օպերատիվ վիճակը համեմատաբար հանգիստ է: Եվ այդ համեմատաբար հանգիստն ըստ էության սկսվել է ժամը 18:00-ից, շատ քիչ կրակոցներ կան՝ գոնե թե մեծ տրամաչափի չկան: Այսինքն լարվածության նվազում ունենք»,-ասաց Հովհաննիսյանը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրենց խնդիրները հստակ կատարում են․ պահեստազորը, երկրապահներին ներգրավելու անհրաժեշտություն չկա։ Ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական պահեստազորի, երկրապահ կամավորական միությանը ներգրավելու անհրաժեշտության մասի հարցին։
«Դուք գիտեք, որ նման գործընթաց իրականացնելու համար կա համապատասխան օրենսդրական ընթացակարգ։ Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կառավարությունն այդ հարցը կլուծի, այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց Հովհաննիսյանը։
Ադրբեեջանական զինված ուժերը կիրառում են իրեն ձեռագրին բնորոշ գործողություններ, մասնավորապես սեփական գյուղրում թիրախավորում են սեփական բնակչությանը,- ասաց ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նախ հիշեցրեց, որ հուլիսի 14-ի դրությամբ ադրբեջանական Զինված ուժերի կողմից թիրախավորվել են հայկական բնակավայրերը, մասնավորապես Տավուշի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար համայնքները: Մասնավորապես, այսօր հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը: Քաղաքում թիրախավորվել են երկու գործարաններ: Այս համայնքներում տարբեր տեսակի վնասներ են կրել տներ, գազատար՝ ընդ որում՝ մի քանի անգամ, գազատարն ընթացքում վերականգնվել է: «Փաստացի թիրախավորվում է խաղաղ բնակչությունը: Բարեբախտաբար, խաղաղ բնակչության շրջանում զոհեր չունենք: Հրետակոծության ամբողջ ընթացքում հայկական Զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները, լռեցրել են հակառակորդին՝ հնարավոր բոլոր ձևերով: Եվ հակառակորդն այս ընթացքում կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, կիրառվել են նաև տանկեր»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա ասաց, որ կփորձեն հուլիսի 15-ին կազմակերպել հատուկ ինֆոտուրեր՝ տեղում տեսնելու այդ ավերածությունները, նաև կիրառվող զենք-զինամթերքի մնացորդները և այլն:
«Ադրբեջանական զինված ուժերն այս ընթացքում կիրառել է իրենց ձեռագրին բնորոշ գործողություններ, մասնավորապես սեփական գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա խոստացավ բրիֆինգից հետո իր ունեցած տեղեկությունները փոխանցել, թե ինչպես տների մերձակայքում տեղակայում են զրահատեխնիկա՝ դրանով թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Այս պահին կան համապատասխան ապացույցներ:
Հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ընթացքում ՀՀ Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թիվը մոտենում է 10-ի:
«ՀՀ Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների թիվը 5-ից ավելի է, մոտենում է 10-ի»,- ասաց Հովհաննիսյանը: