Բացել լրահոսը Փակել լրահոսը
109409280_3332427893462091_7941058549811160113_n
A A
Պաշտոնական

Ադրբեջանի իշխանությունները երկու ոտքով խրվում են իրենց «փայփայած» հայատյացության ճահճում. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել.

«Ադրբեջանում տեղի ունեցած՝ պատերազմի կոչերով ու հայատյաց կարգախոսներով հանրահավաքները ևս մեկ անգամ ցույց տվեցին այդ երկրում հայատյացության խորքայնությունն ու մեծ ծավալները:

Սակայն գլխավոր ինտրիգն այն էր, որ Ադրբեջանի իշխանությունները երկու ոտքով խրվում են իրենց «փայփայած» հայատյացության ճահճում, և կուտակված ատելությունն ու կիրառվող «ղարաբաղյան» խաղաքարտը գնալով ավելի ու ավելի են դուրս գալիս առաջնահերթորեն հենց իրենց դեմ:

Հ.Գ. Հետաքրքիր է բազմամարդ հանրահավաքներից օրեր անց վերլուծել այնտեղ կորոնավիրուսի տարածման տեմպերն ու ծավալները և դրանց ազդեցությունը առաջնագծի ու տնտեսության վրա... Չեմ զարմանա, որ պետական քարոզչամեքենան մեղադրի հայերին կորոնավիրուսի տարածման համար»: