Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՆՍԿ ԽՈՒՄԲ
A A
Քաղաքականություն Պաշտոնական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հավաստիացումները

 ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումից հետո`  համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդես են եկել հայտարարությամբ․
 
«Համաձայն առկա տեղեկատվության, Ադրբեջանի և Հայաստանի  սահմանին իրավիճակը հուլիսի 15-ի վաղ առավոտից մնում է համեմատաբար հանգիստ:

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը  ողջունում են ռազմական գործողությունների նվազումը և կոչ են անում կողմերին ՝ բոլոր ջանքերը գործադրել շարունակելու դեէսկալացիան:

Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու փորձերից: Շարունակում են շեշտը դնել խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության վրա:

Համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հավաստիացումները` բանակցություններ անցկացնելու ղարաբաղյան հակամարտության կարևորագույն ասպեկտների ուղղությամբ որքան հնարավոր է շուտ և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, երբ իրավիճակը թույլ կտա»։