A
A
Դիրքը բարձունք չէ, բարձունքը դիրք չէ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Այսօր ռուսական լրատվամիջոցներից մեկը գրել է, թե Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ՀՀ ԶՈՒ-ն նոր դիրքեր չի գրավել։ Հովհաննիսյանը մանրամասնում է իր պատասխանը՝ ռուս լրագրողի հետ զրույցում դիրքի մասին խոսք չի եղել։
«Ռուս լրագրողի հարցը եղել է բարձունք գրավելու մասին։ Ես շատ հստակ ասել եմ՝ կողմերից ոչ մեկը բարձունք չի գրավել»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ուշադրություն հրավիրելով հատկապես «բարձունք» բառի վրա։ Իր պատասխանը վերաբերել է բարձունքին, քանի որ հարցի մեջ ևս «բարձունք» է ձևակերպված եղել։
«Դեռ առաջին օրը, երբ հարց հնչեց դիրքերի բարելավման մասին, ես նշեցի, որ չեմ մեկնաբանում։ Բարձունքը դիրք չէ և դիրքը բարձունք չէ, բայց ես փակագծերը չեմ բացի, չխանգարենք զինվորականներին իրենց գործն անել»։